«Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, իսկ դրան նախորդող հեռուստամարաթոնը՝ նոյեմբերի 15-18-ին։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«ՀՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Հասմիկ Գրիգորյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն այժմ քննարկում են սիրիահայերին օգնելու խնդիրը, եւ Ֆրանսիայի հայ համայնքից տեղեկացրել են, որ իրենք պատրաստ են Ֆրանսիայում հավաքվելիք գումարի տասը տոկոսն ուղղել սիրիահայերի օգնությանը։ «Մյուս համայնքների մոտ հարցը քննարկման փուլում է, եւ ոչ մի հստակ վերջնական որոշում դեռ չի կայացվել, ուղղակի եթե տելետոնի ժամանակ լինեն մարդիկ, ովքեր հայտարարեն, որ մասնավորապես սիրիահայերի օգնությանն են ուզում ուղղել իրենց գումարները, այդպես էլ կարվի։ Տելետոնի խորագրի հետ կապված ոչ մի նորություն այս պահին չունեմ»,- ասել է Գրիգորյանը։ Անցյալ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ, որն ընթանում էր «Ջուր պարգեւիր, կյանք նվիրիր» խորագրով, հավավել էր 12 միլիոն դոլարի նվիրատվություն»,- գրում է «Հայկական ժամանակը»: