72 տարի առաջ այս օրը Լիվերպուլում ծնվել է լեգենդար «բիթլ» Ջոն Լենոնը: Ռուսաստանում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում այս օրը լույս է տեսել « Ջոն Լենոն: Նամակներ» գիրքը, որտեղ ներկայացված է երաժշտի` նախկինում չհրապարակված նամակագրությունը:
Լենոնը երիտասարդ հասակում երազել է լրագրող դառնալ, գրի է առել ամեն ինչ` գործերը, գնումները, սիրային խոստումներն ու հավակնությունները: Նա գրել է ընկերներին, հարազատներին, եւ իրավաբաններին, գրել է խմբագրություններին, ավիաընկերություններին եւ լվացքատներին: Նամակները պոետական են ստացվել, ցասումնալից, հոգեցունց եւ անգամ խելահեղ:
Նրա կյանքի այս ողջ նամակային վկայությունները պատմության մեջ առաջին անգամ հավաքվել է Ջոն Լենոնին ինքնակենսագրական մեկ գրքի մեջ: Յոկո Օնոն, ով նրա ժառանգության միակ իրավատերն է, իր համաձայնությունն է տվել հեղինակին` «Բիթլների» պատմության գիտակ Հանտեր Դեւիսին: Նա պահպանել է ուղերձներում հեղինակային ձեռագրերը, հարոդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ահա Լինդային եւ Փոլ Մաքարթնիին ուղղված նամակը: Նրանց ընկերության մեջ միշտ եղել է մրցակցություն եւ խանդ: Երբեմն նրանք շատ խստ են վերաբերել մեկը մյուսին:
«Հարգելի Լինդա եւ Փոլ,
Կարդացել եմ ձեր նամակը եւ զարմացել եմ, թե միջին տարիքի այդ ի՞նչ էքսցենտրիկ երկրպագու է գրել. ինքնավստահները չեն հասկանա` ում են նրանք ցավ պատճառում. Այն օրվանից ինչ մենք Յոկոյի հետ միասին ենք, հուսով եմ ձեզ պարզ է, որքան կեղտ են մեզ վրա թափել, այդ թվում եւ դուք եւ իմ այլ «սիրելի, անշահախնդիր ընկերները»: Եվ մենք ներել ենք ձեզ երկուսիդ... Լինդա, եթե քեզ համար միեւնույնը չէ իմ կարծիքը, ապա բերանդ փակիր: Թող Փոլը գրի եւ ես չգիտեմ ...ես գիտեմ, որ Բիթլները «բավականին սիրալիր մարդիկ են», ես նրանցից մեկն եմ, գիտեմ նաեւ, որ նրանք նույնպիսի հիմարներ են, ինչպես մյուսները: Այնպես որ, իջիր պատվանդանից»:
«ԱեւՖ»-ն ներկայացնում է Ջոն Լենոնին եւ Յոկո Օնոյի նամակը, որը նրանք New-York Times թերթի միջոցով ուղղել են իրենց երկրպագուներին 1979 թ-ի մայիսին: «Երբ դուք հերթական անգամ հիշեք մեր մասին, իմացեք, մեր լռությունը` սիրո լռություն է, այլ ոչ անտարբերության Հիշեք, մենք գրում ենք երկրնքում, այլ ոչ թղթի վրա, դա է մեր երգը: Բարձրացրեք ձեր հայացքները եւ դիմեք երկնքին: Մեր ուղերձը այնտեղ է: Կրկին վերեւն նայեք, ապա ձեր շուրջը եւ կտեսնեք, որ դուք զբոսնում եք երկնքում, որը ձգվում է մինչեւ երկիր: Մենք բոլորս երկնքի մի մասնիկն ենք, քան երկրի: Հիշեք, մենք ձեզ սիրում ենք: Հ.Գ. Քանի դեռ գրում էինք այս տողերը, մեր շուրջը երեք հրեշտակ նկատեցին »,-այսպես է հնչում այս նամակի վերջին խոսքերը:











