Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները բարձր մակարդակի են: Այդ մասին հոկտեմբերի 9-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Հոկտեմբերին Հայաստան-Ռուսաստան համագործակցության համատեքստում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որը, ըստ դիվանագետի, չափազանց կարեւոր է: Հոկտեմբերի 13-ին կանցկացվի Միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովը, առաջինը տեղի էր ունեցել նախորդ տարվա ապրիլին: Կմասնակցեն ռուսական 16 շրջանների պատվիրակություններ: Հոկտեմբերի 15-21-ը Հայաստանում 5-րդ անգամ կանցկացվի Ռուսական խոսքի օրեր: Բացի այդ, հոկտեմբերի 12-ին Գյումրիում կբացվի Ռուսական գրքի թվով երրորդ տունը: