Ֆինլանդիայում Լապլանդիայի կենտրոնական հիվանդանոցի հետազոտողները կապ են հայտնաբերել արյան մեջ լիկոպինի առկայության եւ կաթվածի հավանականության միջեւ: Նրանք պարզել են, որ լիկոպինի մեծ քանակությունը տղամարդկանց մոտ նվազեցնում է կաթվածի հավանականությունը 55 տոկոսով, գրում է «Wall street journal»-ը:

Լիկոպինը կարոտինայոդային պիգմենտ է, որը րոշում է որոշ բույսերի պտուղների գույնը: Մեծ քանակության լիկոպին կա լոլիկի մեջ: