ԱԺ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցությունն առաջիկայում շրջանառության մեջ է դնելու 2008 թվականի մարտի 1-2-ին ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Նրա խոսքով, շրջանառության մեջ դրվելիք նախագծի նպատակն է ուսումնասիրել 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում 10 անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը: «Մեր խմբակցությունը արդեն ստորագրել է այդ նախագծի տակ եւ առաջիկայում այն կներկայացնենք ԱԺ»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը:





























