Շինարարության ոլորտում շարունակվում են բացահայտումները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա հիշեցրեց, որ Կառավարության վերահսկողական ծառայությանը, քաղաքաշինության ու ֆինանսների նախարարությանը հանձնարարություն էր տրված ուսումնասիրել շինարարության ոլորտում իրավիճակը: «Ցավով պետք է նշեմ, որ բացահայտումները շարունակվում են, շատ խայտառակ պատկեր է մեր առաջ բացվում»,- ասաց Տ. Սարգսյանը:
Մասնավորապես՝ Շիրակի մարզում 270 մլն դրամ էր հատկացվել Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության համար: Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահին 200 մլն դրամ փոշիացված է, իսկ շենքը մնում է երրորդ աստիճանի վթարային: Նույն իրավիճակն է Մասիսի 5-որդ դպրոցում: Մինչ այդ էլ խախտումներ էին հայտնաբերվել Ազգային գրադարանի շենքում: «Ցավալի է, որ դպրոցաշինության ոլորտում, որ մեր գերակայություններից է, նման բացահայտումներ են տեղի ունենում»,- ասաց Սարգսյանը, հավելելով, որ բոլոր գործերն արդեն հանձնվել են դատախազություն:




























