Այս տարի լրանում է Հայաստանի առաջատար բանկերից մեկի` «Յունիբանկ» ՓԲԸ-ի հիմնադրման 11 տարին: Այդ տոնն առանձնակի նշելու համար բանկը հոկտեմբերի 14-ին Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպում է աշխարհահռչակ In-Grid-ի համերգը, որը չի դադարում զարմացնել էներգիայի անսպառ պաշարով ու զգացմունքային կատարողական վարպետությամբ:

Հայաստանյան հանդիսատեսին սպասվում է հագեցած համերգային ծրագիր, որում ընդգրկված կլինեն ինչպես ճանաչված եւ արդեն իսկ սիրված երգեր, այնպես էլ երգչուհու նոր կատարումները: Երգչուհու ելույթը կուղեկցվի տպավորիչ պարային համարներով եւ դիջեյների շոու-ծրագրով:

Այս տարի «Յունիբանկը» իրականացրել է մի շարք բարեգործական եւ հովանավորչական ծրագրեր: Մասնավորապես`  բանկն աջակցել է Երեւանի քաղաքապետարանին` «Էրեբունի-Երեւան» տոնակատարության կազմակերպման գործում, ինչպես նաեւ ակտիվ մասնակցություն  է ցուցաբերել Հայ օգնության հիմնադրամի եւ World Vision Armenia կազմակերպության բարեգործական ակցիաներին: «Յունիբանկը» դարձավ նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հովանավոր: