«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 10-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ: Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ առեւտրային նստաշրջանի (հոկտեմբերի 8) համեմատ դոլարը հայկական դրամի նկատմամբ աճել է 0.31 %-ով կամ 1.25 կետով:

Հատկանշական է, որ բորսայում դոլարի առաջարկը բավական մեծ է եղել` ընդհանուր առմամբ վաճառվել է 7.3 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում ավելացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարի առքի փոխարժեք են սահմանել 406 դրամը: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքը 408 դրամն է:

Forex միջազգային շուկայում եվրոն նվազում է դոլարի նկատմամբ: Սպասումներ կան, որ վիճակագրական հրապարակումները Իտալիայի եւ Ֆրանսիայի տնտեսության անկում ցույց կտան: Արդյունքում` եվրոյի փոխարժեքը կայուն ցածր է 1.29 դոլարից:

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում նույնպես դոլարը փոքր-ինչ ամրապնդվել է. 1դոլարն արժե 31.2017 ռուբլի: