Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հայերը սկսել են վերադառնալ լքված տներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Նրա խոսքով` ռազմական գործողությունների բացակայության պայմաներում հայ ընտանիքները տուն են վերադառնում: Առանց երաշխիքների նրանք դա չէին անի: Այս պահին Հալեպի գրեթե բոլոր թաղամասերում, նաեւ` քաղաքի ծայրամասի Նոր Գյուղում,  վերականգնվել են ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը»:

Սակայն Ռեիսյանը նշել է, որ որոշ թաղամասերում վերականգնողական աշխատանքներին խոչընդոտում են դիպուկահարները: Ինչ վերաբերում է պարենամթերքին, խանութները, ճիշտ է, տեսականիով աչքի չեն ընկնում, սակայն առաջին անհրաժեշտության մթերքներ կարելի է գնել: «Մարդիկ հանգիստ կարող են առաջին անհրաժեշտության մթերքներ` հաց եւ ջուր գնել»: