Վերնանդսկու պողոտայում գտնվող Մոսկվայի Մեծ կրկեսում կրկեսի կոլումբիացի հայտնի դերասան Մարիո Սեբալոսը բարձրությունից ընկել եւ տեղափոխվել է հիվանդանոց։
Կանչով ժամանած բժիշկները Սեբալոսի մոտ ախտորոշել են ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածք եւ տուժածին իսկույն տեղափոխել մայրաքաղաքի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը, հայտնում է eurosmi.ru-ն։
Ակրոբատ եւ մոտոցիկլետով հնարքների կատարող Մարիո Սեբալոսն աշխարհին հայտնի է իր բարդ եւ անսովոր կատարումներով, որոնցից մեկը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում։











