«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 11-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Պատճառը` դոլարի առաջարկի բացակայությունն է: Դոլարի պահանջարկը տեղի է ունեցել 1դոլար/407 դրամ փոխարժեքով: Ըստ երեւույթին` շուկայում ձեւավորվել են անորոշ սպասումներ, հնարավոր են փոխարժեքի տատանումներ ցանկացած ուղղությամբ:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի ու վաճառքի փոխարժեքը կայունացել է 406-408 դրամի միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր առավոտյան էժանանում էր դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ Standard & Poors-ը իջեցրեց Իսպանիայի վարկունակության գնահատականը: Սակայն կեսօրից հետո եվրոյի նկատմամբ վստայությունը վերականգնվեց, ու 1 եվրոն գնանշվում էր 1.293 դոլարի սահմաններում
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը փոքր-ինչ թուլացել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 31.1667 ռուբլի:





























