Բեռլինի «Շարիտե» կլինիկայի բժիշկները կիրակի այցելել են Խարկովի հիվանդանոց`տեսակցելու Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոյին, որտեղ նա բուժման կուրս է անցնում:

Գերմանացի բժիշկներին հիվանդանոցի մոտ դիմավորել են Տիմոշենկոյի կողմնակիցները,  հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տիմոշենկոն ուկրաինացի բժիշկներին չի վստահում, ուստի նրա բուժմամբ սկսել են զբաղվել «Շարիտեի» բժիշկները: Ժամանակ առ ժամանակ գերմանացի մասնագետներն այցելում են նախկին վարչապետին` բուժման վերաբերյալ իրենց խորհուրդները տալով:

Տիմոշենկոն մայիսից գտնվում է Խարկովի հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել է ողնաշարի ճողվածք: Նա հրաժարվում է մասնակցել իր դեմ  երկրորդ դատաքննությանը` վատ ինքնազգացողության պատճառով: