Endeavour տիեզերանավը տեղափոխել են Լոս Անջելեսի թանգարան: Տեղափոխումը բավական ձգձգվել է`պայմանավորված հսկայական չափերով:
Endeavour-ի շարժմանը հետեւել են հազարավոր մարդիկ: Փողոցներում սկսել են տիեզերանավի տեսքով քաղցրավենիք, հուշանվերներ, փուչիկներ վաճառել, տեղադրված բեմին արտիստներ են ելույթ ունեցել:
Քաղաքապետ Աննտոնիո Վիլարայոգոսան հայտնել է, որ Endeavour-ը մեծ հաջողությամբ է ավարտել 26-րդ առաքելությունը` նկատի ունենալով դեպի նոր կացարան`Քալիֆորնիայի գիտական կենտրոն հասնելիք ճանապարհը: Այժմ տիեզերանավը ցուցադրությունների այգում է, որտեղ այն կարելի է դիտել մինչեւ հոկտեմբերի 30-ը, իսկ հետո կտեղափոխեն թանգարանի հատուկ տաղավար, հայտնում է NEWSru.com-ը:
Սեպտեմբերին իր 19-ամյա գործունեությունն ավարտած բեռնատար տիեզերանավը հատուկ Boeing-747 ինքնաթիռով հասցվել էր Լոս Անջելեսի օդանավակայան: Այն ստեղծելու որոշումը կայացվել էր 1987թ.` Challenger-ին փոխարինելու համար: Endeavour-ը շահագործման էր հանձնվել 1991թ. մայիսին:
Այժմ NASA-ն տիեզերագնացներին ուղարկում է ռուսական «Սոյուզ» սարքերով:




























