Հայ ազգային կոնգրեսի կազմում ընդգրկված «Մարդու իրավունքներ-96» կուսակցությունն առաջարկումէ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի կողմից որպես թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին:

«Մեր  երկրում օրինական ընտրության անցկացման հույս կարող է արթնացնել ՀՀ Նախագահի այնպիսի թեկնածուի առաջադրումը, որը ոչ միայն կարող է, այլեւ բարոյական իրավունք ունի լինել ՀՀ Նախագահ:

Այդպիսին մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին եւ ՀԱԿ քաղխորհրդին ներկայացնում ենք նրա թեկնածությունը, ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրելու համար:

Միաժամանակ, կոչ ենք անում առաջին նախագահին ըմբռնումով մոտենալ Փաշինյանի թեկնածությանը եւ հնարավորինս աջակցել նրա առաջադրմանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի