Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը  ներկայացրել է հերթական տեսաբլոգը, որի թեման եղել է ձեռներեց կանայք:

Դեսպանը պատմել է, որ նա եւ իր կինը  վերջերս այցելել են մի քանի միջոցառումներ, որոնց նպատակը կանանց շրջանակում ձեռներեցության առաջխաղացումն է եղել: Նրա խոսքով, ԱՄՆ-ի դեսպանատունը հասարակական կազմակերպությունների հետ  միասին աշխատում է բիզնեսի, գյուղատնտեսության եւ տնտեսական շուկայում  կնոջ դերի բարձրացման ուղղությամբ:

«Հայաստանի կանայք չտեսնված տաղանդավոր են»,- նշել է նա:

Դեսպանի խոսքով,  կին ձեռներեցներին, այնպես ինչպես բոլոր բիզնեսմեններին, հարկային ոլորտում եւ մաքսային գործում մրցակցություն, թափանցիկություն եւ կանխատեսելիություն եւ դատական անկախ համակարգ  է անհրաժեշտ:

Դեսպանը ընդգծել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը ԱՄՆ-ի  Միջազգային զարգացման գործակալության հետ միասին (USAID) մշակել են տարածաշրջանում ձեռներեց կանանց աջակցության մի քանի ծրագրեր: