Հայկական ինքնաթիռը, որ Երեւան-Հալեպ չվերթն էր իրականացնում եւ հոկտեմբերի 15-ին պլանային վայրէջք էր կատարել Էրզրումի թուրքական օդանավակայանում, բարեհաջող կերպով ուղեւորվել էՍիրիա: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին «Էյր Արմենիա» ՓԲԸ-ից` նկատելով, որ ինքնաթիռը բարեհաջող կերպով անցել է ստուգումն ու Երեւանի ժամանակով ժամը 18:30-ին օդ բարձրացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ուղարկում Սիրիայի հայ համայնքի համար: Դեռ անցած շաբաթ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները հայկական ընկերությանը հայտնել էին, որ եթե ցանկանում է հատել իր տարածքը, պետք է վայրէջք կատարի Էրզրումի օդանավակայանում` բեռի ստուգման համար: Ավիաընկերությունը տվել էր իր համաձայնությունը եւ վայրէջքը պլանային է եղել: