Պետական բյուջեի կատարմանը սպառնող որեւէ վտանգ 2013 թ. չի լինի, ներառյալ՝ նախագահական ընտրություները; Նման հայտարարությամբ այսօր՝ հոկտեմբերի 16-ին հանդես եկավ ՀՀ Ազգային Ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հաջորդ տարվա ավարտին կունենանք ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն, որտեղ շարժիչ ուժը կլինեն արտահանող ճյուղերը, իսկ շինարարության ճգնաժամը հաղթահարված կլինի; ՀՆԱ-ի աճը պլանավորվում է 6.2%;
Նշենք, որ 2013 թ. բյուջեի եկամուտները նախատեսվում են 1 տրլն 31 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրլն 151 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 120 մլրդ դրամ կամ 2.6% ՀՆԱ-ի նկատմամբ:




























