Հայ ազգային կոնգրեսում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելու նախադրյալներն աճել են: Այսօր` հոկտեմբերի 16-ին լրագրողներին այդ մասին ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ հարցին:
Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարելի է անվանել «ձախորդության ընկերներ»: Երկուսն էլ ժամանակին գործող նախագահ Սերժ Սարգսյանին բարձր պաշտոնների են նշանակել. Առաջինը պաշտպանության նախարար` 1992-ին, երկրորդը՝ վարչապետ, 2007 թվականին: «Եւ երկուսն էլ այժմ ափսոսում են իրենց որոշումների համար, ընդ որում` Տեր-Պետրոսյանը բացահայտ, Քոչարյանը՝ պարբերաբար ակնարկելով»,-հավելել է Հովհաննիսյանը:
Մյուս նախադրյալն այն է, որ ընդդիմադիր ՀԱԿ-ի կազմում, որի առաջնորդն է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այլեւս չկան վառ արտահայտված հակաքոչարյանական դեմքերը՝ Դավիթ Շահնազարյանը եւ Անդրանիկ Քոչարյանը:
Որպես միասնական ընդդիմադիր թեկնածու Քոչարյանը պետք է Ռուսաստանին, որը նկատել է, որ «Բարգավաճ Հայաստանն» անցնում է Արեւմուտքի կողմը: «Քոչարյանը կարող է հակակշիռ դառնալ այդ միտմանը», – եզրափակել է քաղաքագետը:





























