Բաքվում սկսված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 12-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն անակնկալ հանդիպում են ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի եւ Իրանի նախագահի ելույթներից հետո մոտ 40 րոպե տեւողությամբ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների առաջնորդների միջեւ։
Թուրքական պարբերականը պնդում է, թե հանդիպման ժամանակ, որի գլխավոր թեման եղել է Սիրիայի իրադարձությունները, Էրդողանը նշել է, թե իրենք Աքչաքալեյի դեպքում ճիշտ են, (Երբ առաջին անգամ Սիրիայից արկ ընկավ Ուրֆայի աքչաքալեյի շրջան եւ հետեւեց թուրքական կողմի հրետակոծությունը-խմբ) որին Ահմադինեժադը պատասխանել է, թե Իրանը համարում է, որ այդ հարցում Թուրքիան ճիշտ է։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետի եւ Իրանի նախագահի միջեւ մինչեւ վերջին պահը հանդիպում նախատեսված չի եղել։





























