Իտալիան նպատակ ունի իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ բարգավաճման գործընթացում: Այս մասին հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնել է Իտալիայի Պաշտպանության նախրար Ջամպաոլո Դի Պաոլան: Իտալացի նախարարի խոսքով, այս այցը շատ կարեւոր է, քանի որ սա նրա առաջին այցելությունն է Հայաստան:
Անդրադառնալով ռազմական կրթության ոլոտում համագործակցությանը եւ Հայաստանի կառավարութան կողմից այսօր ստորագրված համագործակցության պայմանագրին` իտալացի նախարարը ընդգծել է, որ ռազմական կրթութունը Զինված ուժերի հիմքն է. «Իտալիան, որպես պետություն եւ ՆԱՏՕ-ի անդամ, մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանի եւ Հայաստանի հետ համագործակցությանը»,-ասել է նա:
Ջամպաոլո Դի Պաոլան նշել է միջազգային տարբեր ծրագրերին Հայաստանի ակտիվ մասնակցությունը, ինչը առավել է շեշտում երկկողմանի համագործակցության անհրաժեշտությունը: «Իտալիան ցանկանում է զարգացնել եւ իր ավանդը ներդնել խաղաղութան գործընթացում»,-ասել է նախարարը: Նախարարի կարծիքով` պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, որը տարածաշրջանում կարեւոր երկիր է հանդիսանում, կլրացնի համագործակցության բացերը:




























