Նիգերիայի հարավում զինված գրոհայինները առեւանգել են ռուսաստանցի վեց նավաստիների: Հարձակումը տեղի է ունեցել Նիգեր ֆետի դելտայում: Զինված գրոհայինների խումբը հարձակվել է ֆրանսիական նավթագազային ընկերությանը պատկանող նավի վրա: Բացի ռուս նավաստիներից, առեւանգվել է եւս մեկ էստոնացի նավաստի:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, վկայակոչելով Bourbon ֆրանսիական ընկերությանը, եւս 9 նավաստիներ մնացել են նավի վրա եւ ուղեւորվում են նավահանգիստ: Տուժածներ չկան, հատուկ խումբը հետաքննություն է վարում եւ որոնում առեւանգվածներին:
Նիգերիայի հարավի այդ անբարենպաստ տարածաշրջանում գործում է «Նիգերի դելտայի ազատագրման» ապստամբական խմբավորումը, որի ջոկատները հաճախ են առեւանգումներ իրականացնում:




























