Այս պահին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ բանակցություններ չկան եւ Գալուստ Սահակյանը չի էլ հասկանում, թե ինչու պետք է բանակցեն:Այս մասին այսօր հոկտեմբերի 19-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա խոսքով, կա կոալիցիոն հուշագիր, հետեւաբար էլ ինչի շուրջ պետք է բանակցեն, եթե նոր ասելիք չկա: Արձագանքելով հարցին, թե վարչապետի տեղի համար շրջանառվում է Արմեն Գեւորգյանի անունը ասաց.«Դա ինչ նոր բան էր: Դեռ նախագահական ընտրությունները չսկսած վարչապետի հարց են քննարկո՞ւմ»:
Գալուստ Սահակյանը նշեց, որ այս պահին պատրաստվում են կուսակցության համագումարին, որը տեղի կունենա դեկտեմբերին, որից հետո նոր քարոզչական աշխատանքները կսկսեն:
Հարցին, թե ինչ գին է վճարելու ՀՀԿ-ն «Բարգավաճ Հայաստանին» նախագահական ընտրությւոններում իրենց սատարելու համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Դոլարի կամ եվրոյի կուրսը, որ փոխվի այն, ժամանակ կասենք: Մեր ամեն ինչը անգին է:Սովորաբար ուժեղի հետ են բանակցում: Մեք ուժեղն ենք, իսկ բոլորի հետ էլ կարելի է համագործակցել»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























