Թուրքական Hurriyet-ի լրագրող Յըլմազ Օզդիլը ներկայացրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնաի եւ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի  միջեւ մի շարք ընդհանուր նմանություններ եւ տարբերություններ։

Պուտինի հայրը խորհդային բանակում ծառայում էր ծովուժերում։ Թուրքիայի վարչապետի հայրը եւս զինվորական էր։

Նրանց ուսման տարիները նույնպես համընկնում են։ Պուտինն ավարտում էր Լենինգրադի համալսարանի իրավագիտության բաժինը, իսկ Էրդողանը՝ Իմամ հաթիփ լիցեյը։

Նրանք միաժամանակ են աշխատանքի ընդունվել։ Պուտինը ՊԱԿ, Էրդողանը՝ Ստամբուլի տրանսպորտի վարչություն։

Նրանզ զինվորական ծառայության տարիները եւս համընկնում են։ Էրդողանը կրտսեր լեյտենանտ էր, իսկ Պուտինը՝ փոխգնդապետ։

Պաշտոնական աշխատանքներին եւս նույն ժամանակահատվածում են անցել։ Էրդողանը դարձավ Ստամբուլի քաղաքապետ, իսկ Պուտինը՝ նոր ստեղծված ԱԴԾ-ի պետ։

Երկուսն էլ սպորտսմեն են։ Էրդողանը ֆուտբոլիստ է, Պուտինը զբաղվում է մի շարք սպորտաձեւերով։

Երկու առաջնորդներն էլ օդաչու են։

Թուրք լրագրողը ներկայացնում է նաեւ մի քանի տարբերություններ։

Պուտինը ջրասուզակ է։ Մի անգամ հատուկ սարքով Բայկալ լճում մինչեւ 1400 մետր իջել էր։ Սիրում է կավե ամաններ։ Իսկ Էրդողանը ջրասուզակ չէ,  չի սրում կավէ ամաններ, բացի այդ Բայկալ անունը լսելիս կատաղում է։ (Դենիզ Բայկալը Թուրքիայի գլխավոր ընդդիմության նախկին առաջնորդն է)։

Պուտինը սիրում է երիտասարդական փառատոններ եւ դրա ընթացքում մոտոցիկլետ վարում, իսկ Էրդողանը չի սիրում երիտասարդական փառատոններ եւ նույնիսկ երիտասարդներին խորհուրդ է տալիս չմասնակցել դրանց եւ մոտոցիկլետ չի վարում։

Պուտինը 2 շուն ունի, իսկ Էրդողանը չի սիրում շուն պահողներին։

Սիրիայի հարցում էլ տարբեր հայացքներ ունեն։