Ես նայելով բոլորիդ աչքերի մեջ ասում եմ, որ ոստիկանությունը լինելու է անաչառ եւ ազնիվ: Ոստիկանության գործունեությունը բխելու է բոլորի շահերից: Ավելին` ոստիկանները այնպիսի ճանապարհ ընտրել են այն պատճառով, որ երբ տարիներ հետո իրենց համազգեստը հանեն, քաղաքացին տեսնի, որ այդ համզգեստի մեջ մարդ է եղել, այլ ոչ դատարկություն:
Այս մասին այսօր` հոկտեմբերի ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության նաախաձեռնությամբ եւ ԵԱՀԿ երեւաանյան գրասենյակի աջաակցությամբ հոկտեմբերի 20-21-ը Ծաղկաձորում անկցկացվող ՀՀ ԶԼՄ-ների եւ ներկայացուցիչների եւ ոստիկանության ծառայողների համար` «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով համաժողովին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ես խնդրոում եմ, որ լինենք ազնիվ փոխհարաբերությունների մեջ: Եթե մեր պարագայում անազնվություն կա առաջինը քարը նետեք իմ ուղղությամբ, բայց քարը նետելուց առաջ մի հատ հարցրեք միգուցե սայթաքել ենք, սխալվել ենք: Մենք բոլորս մի տեսակ ենք մադիկ, ազգականներ, բարեկամներ ենք, ովքեր ապրում են այս երկրում: Ոչ մենք ենք ձեզանից լավը, որ Դուք մեզանից: Բայց ցավոք սրտի, որդը կա եւ մեր շարքերում եւ ձեր շարքերում եւ ամենուր կա այդ որդը: Ես գիտեմ, որ մենք երբեք արդարության չենք հասնելու, բայց մենք պետք է տրամաբանական մինիմումի բերենք դա: Ես գիտեմ, որ մեր համակարգը երբեք իդեալական չի լինելու, բայց գիտեմ, որ այն լինելու է իր տրամաբանության մեջ»,- անկեղծացավ Վլադիմիր Գասպարյանը:
Ի դեպ, համաժողովին իր օրհնությունը տվեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Սրբազանը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեավար-դեսպան Անդրեյ Սորոկինը իր խոսում համոզմունք հայտնեց, որ ՀՀ ոստիկանությունը լրատվամիջոցների եւ հասարակության հետ բաց համագործակցություն է սկսել:





























