Հոկտեմբերի 20-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Դաֆինա Գերչեւային Հայաստանում իր առաքելության ընթացքում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում անձնական ներդրման համար եւ ի գնահատումն՝ պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով։ Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց տիկին Գերչեւային իր հետագա գործունեության մեջ։
ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Գերչեւան բարձր գնահատեց իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին վերջին տարիներին ՄԱԿ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր նախագծերի իրագործման շուրջ։





























