Մուամար Քադաֆիի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբրահիմը հերքել է Լիբական իշխանությունների`իր ձերբակալության մասին հայտարարությունները:

Համացանցում հայտնվել է ձայնագրություն, որտեղ Իբրահիմը հերքում է այդ լուրերը: Նրա խոսքով, ինքը գտնվում է Լիբիայի սահմաններից դուրս: AFP-ն նշում է, որ ձայնի համապատասխանությունը ներկայումս չի կարող հաստատվել:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Լիբիայի վարչապետի գրասենյակը հայտարարել էր, թե Իբրահիմը ձերբակալվելէ  մայրաքաղաքից 70 կմ հեռավորության վրա գտնվող Թարխունա քաղաքում:

Միաժամանակ` Լիբիայի ռազմական հրամանատարությունը թերահավատություն էր հայտնել  այդ լուրերի վերաբերյալ: