ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 21-ին Շուշի քաղաքում մասնակցել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գկխավոր վարչությունից,  Բ. Սահակյանը կարեւորել է տարբեր գերատեսչությունների տեղափոխումը Արցախի հինավուրց մշակութային մայրաքաղաք` այն համարելով կարեւոր գործոն Շուշիի հետագա զարգացման համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դա կնպաստի նաեւ պատմական շենքերի պահպանմանը: