Ադրբեջանում 7- 10 օրվա վարչական կալանքի են ենթարկել ընդդիմության հանրահավաքի 10 մասնակիցներին, որոնց ձերբակալել էին հոկտեմբերի 19 –ին:

Ինչպես հաղորդում է «BBC Russian»-ը`վկայակոչելով Ադրբեջանի ժողովրդական  ճակատի ներկայացուցչին, նրանցից յոթը ժողճակատի, մնացած երեքը` «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչներ են:

Ադրբեջանի իշխանությունները չեն հերքել եւ չեն հաստատել այդ լուրերը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20 –ին Բաքվում ոստիկանությունը ձերբակալել էր բողոքի ցույցի տասնյակ մասնակիցների: