«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել խմբակցության շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների շուրջ ընթացող գործընթացներն անընդունելին են մեր քաղաքական ուժի համար եւ մենք ափսոսանք ենք հայտնում, որ դաշինքը պահպանելուն ուղղված մեր բոլոր ջանքերը փոշիացվեցին:

Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Վարչությունը որոշում է, որ այս պահից սկսած Ազգային ժողովում «Ազատ դեմոկրատներ»  կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը չեն ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Նրանք ֆորմալ առումով մնալով վերոնշյալ խմբակցության անդամ, Ազգային ժողովում ներկայացնում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, եւ որեւիցե պատասխանատվություն չեն կրում «Ժառանգություն» խմբակցության գործողությունների համար՝ կաշկանդված չեն խմբակցության որոշումներով»: