Առաջիկա երեք ամիսների ընթացքում Իրանն ու Ադրբեջանը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրելու ադրբեջանական գազի առաքման շուրջ: Այդ մասին նախօրեին՝ հունվարի 20-ին հայտարարել է Իրանի ազգային գազաարտահանման ընկերության ղեկավար Սեիդ Ռզա Քեսաիզադեն:

Համաձայնագիրը, ըստ Tehran Times-ի, հնարավորություն է տալու օրական 5 մլն խմ գազ առաքել Իրան, ինչը կազմում է մոտ 1,8 միլիարդ խմ՝ տարեկան:

Քեսաիզադեն նշել է, որ գործող ենթակառուցվածքը թույլ է տալիս առաքել տարեկան 500 մլն խմ գազ:

Հիշեցնենք, որ կարճաժամկետ պայմանագիրը կնքվել էր SOCAR եւ NIGEC ընկերությունների միջեւ՝ անցած շաբաթ, Բաքվում:

Համաձայն հաղորդագրության, Իրան առաքվող գազի ընդհանուր ծավալը մարտ-ապրիլին կազմելու է մոտ 100 միլիոն խմ:

ng=HY l=K-language:HY'> դիվանագիտական բանակցությունների ճանապարհով, ինչը բխում է բոլոր երկրների, այդ թվում՝ Վրաստանի շահերից",- ասել է Վաշաձեն:

Վաշաձեն նաեւ հերքել է Tehran Times թերթում հրապարակված տեղեկատվությունը, թե ներողություն է խնդրել Իրանի քաղաքացուն ԱՄՆ-ին հանձնելու համար, եւ նշել է, թե դա չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է «Գրուզիա Online»-ը: Հիշեցնենք, որ համաձայն իրանական պարբերականի՝ Վաշաձեն այցի ընթացքում իբր քաղաքացու հանձնումը պայմանավորել էր «անցանկալի քաղաքական իրավիճակով»:

Tehran Times-ի տվյալներով, իրանական պաշտոնյաները այդ քայլի համար քննադատել են Թբիլիսիին, իսկ Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին այն «Վրաստանի կողմից սխալ քայլ է» անվանել:

Հիշեցնենք, որ Իրանի քաղաքացի Հոսեյն Արդեբիլը ձերբակալվել էր 2007թ. Թբիլիսիում եւ ուղարկվել ԱՄՆ: Նա մեղադրվում էր ռազմական ինքնաթիռների համար դետալներ գնելու փորձի մեջ: