Դեկտեմբերին տեղի կունենա «Հանրապետություն» կուսակցության համագումարը, սակայն հստակ օրը դեռ որոշված չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:
Նրա խոսքով, սովորական համագումար է տեղի ունենալու, որտեղ հաշվետվություն է ներկայացվելու, լինելու է քաղաքական խորհրդի անդամների ընտրություն, քննարկվելու են ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր, ինչպես նաեւ կուսակցության դիրքորոշումներն ու գաղափարական առանձնահատկություններն են ներկայացվելու: Հարցին, թե արդյոք համագումարի օրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արմ Սարգսյանը հայտարարելու առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, թե ոչ ասաց, որ դրա վերաբերյալ արդեն հայտարարութամբ հանդես եկել են եւ լրացուցիչ ոչինչ չի կարող ասել:




























