Նվազագույն աշխատավարձը 5 տարվա ընթացքում պետք է կրկնապատկվի: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ Ազգային Ժողովում ներկայացնելով նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագիծը:
Ներկայացված օրինագծով առաջարկվում է 2013 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 2,5 հազ. դրամով՝ մինչեւ 35 հազ. դրամ:
Ըստ Վ. Գաբրիելյանի՝ նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի աստիճանաբար, մասնավորապես՝ 2014 թ. սահմանելով 40 հազ. դրամ:
«35 հազ. դրամը որեւէ կերպ հաշվարկված զամբյուղ չի ծածկում, այստեղ կան խնդիրներ, սակայն մենք պետք է աստիճանաբար գնանք աշխատավարձերի բարձրացմանը»,- ասաց Վ. Գաբրիելյանը:




























