Առաջիկա 1-2 տարիների ընթացքում Հայաստանի դպրոցների 99%-ը կապահովվի ինտերնետով: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ինտերնետի արագությունը կլինի անհամեմատ ավելի բարձր, քան ներկայում որոշ դպրոցներում է:
Դպրոցների ինտերնետ հասանելիությունն ապահովելու համար հայտարարվելու են մրցույթներ:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվում է «Կրթության մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը: Դրանցով նախատեսվում է ներդնել ներառական կրթության համակարգ, ըստ որի՝ կվերացվեն հատուկ դպրոցները, հաշմանդամները բոլորի հետ հավասար կսովորեն ընդհանուր դպրոցներում, սակայն նրանց համար պետք է որոշ հարմարություններ ստեղծվեն:




























