Չիլիական Լաս-Կամպանաս աստղադիտարանում ավարտվել է 25 մետրանոց հսկայական «Մագելան» աստղադիտակի համար աշխարհի ամենախոշոր` 380 քառ. մետր մակերեսով հայելու հավաքումը: Այս մասին հայտնել է Giant Magellan Telescope կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ֆիզիկոս-օպտիկների խումբը միայն առաջին քայլն են կատարել «Մագելան» օպտիկական սարքի մասերի հավաքման գործում, նրանք դեռեւս պետք է հավաքեն եւս 6 հսկա հայելիներ:
Ինչպես բացատրում են գիտնականները, յուրաքանչյուր հայելին իրենցից անսովոր մակերեսով շրջանաձեւ «տերեւ» է ներկայացնում, որի օգնությամբ բոլոր յոթ հայելիներից մեկ ընդհանուր հսկայական արտացոլիչ կստանան: Նրանցից յուրաքանչյուրը պետք է հղկվեն գերբարձր ճշգրտությամբ: Առաջին հայելու հղկման վրա ծախսվել է 6,5 տարի: Ինչպես հայտնում են ֆիզիկոսները, ստացված փորձառությունը եւ նոր միջոցները զգալիորեն կկրճատեն մնացած հայելիների հղկման ժամանակաշրջանը եւ միջոցները: Օրինակ, երկորդ հայելու ձուլումը ավարտվել է 2012 թ-ի հունվարին, իսկ երրորդը` նույն տարվա օգոստոսին: Յուրաքանչյուր «տերեւի» համար գիտնականներն օգտագործել են 20 տոննա ապակի եւ հսկայական քանակությամբ ելքային նյութեր եւ մարդկայի ուժ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Չիլիական Լաս-Կամպանաս աստղադիտարանի «Մագելան» աստղադիտակը (Giant Magellan Telescope) կդառնա ընթացող 100 տարիների ամենախոշոր աստղադիտակը: Նրա կառուցմանը մասնակցում են գիտնականներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կորեայից եւ այլ երկրներից:





























