«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.13 դրամ: Երեկվա համեմատ տարբերությունը մեծ չէ` դոլարը դրամի նկատմամբ թանկացել է 0.03 %-ով կամ 0.13 կետով: Առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է 405.10 դրամով, ուստի վաղը դոլարի բարձրացում չի սպասվում:
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 2.95 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 403-407 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն նախորդ օրերի նվազումից հետո այսօր մասամբ վերականգնել է դիրքերը եւ, ընդհանուր առմամբ, ձգտում է դեպի 1.3 դոլար մակարդակին:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարը էժանացել է ռուբլու նկատմամբ. 1դոլարն արժե 31.2499 ռուբլի:





























