Օրհուսի համալսարանի դանիացի գիտնականները, ովքեր երեք տարի առաջ օվկիանոսի հատակին խորհրդավոր էլեկտրական հոսքեր են հայտնաբերել, պարզել են դրանց աղբյուրը: Պարզվել է, որ ծովի հատակը բառացիորեն ծածկված է կենդանի էլեկտրական մալուխով՝ դրանք Desulfobulbus տեսակի բակտերիաներ են, որոնց միացած են իրար եւ էլեկտրալարեր են հիշեցնում:

Desulfobulbus-ի յուրաքանչյուր առանձին բջիջ ունի ընդամենը մի քանի հազարերորդական մմ երկարություն, սակայն բակտերիաները նախընտրում են միանալ իրար եւ մինչեւ մեկ սմ երկարության լարեր ձեւավորել: Այդ լարերը կարելի է միասնական օրգանիզմ համարել: Desulfobulbus-ներն էներգիա են ստանում ծովի հատակին գտնվող ածխաջրածնից:

Ընդ որում, «էլեկտրալարի» մակերեւույթին գտնվող բակտերիաները թթվածնի ավելցուկ ունեն, բայց ածխաջրածինը նրանց մոտ շատ չէ, իսկ ահա «էլեկտրալարի» խորքերում գտնվող բակտերիաների մոտ պատկերը հակառակն է: