Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաեւ 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, եւ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին:
Ըստ նույն աղբյուրների՝ նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել: Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծառուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























