Հոկտեմբերի 23-ից 25-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը:

Այցի նպատակն էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների մարտական պատրաստականության ստուգումը և նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար ռազմակայանի հրամանատարությանն օգնության ցուցաբերումը:

Այցի շրջանակում գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեության հետ կապված հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության այլ հարցեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: