Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման բանաձեւը նախազգուշացում էր ուղղված Ադրբեջանին: Այս մասին այսօր` հոտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսին ասաց ԼՂ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքով, Արցախն ու Ավստրալիան, թերեւս ավելի լուրջ տնտեսական եւ քաղաքական կապեր ունեն, քան Հայաստանը եւ Ավստրալիան:
«Դա իհարկե կես կատակ եմ ասում, բայց շատերդ գիտեք, որ Ստեփանակերտում ժամանակակից ծառայություններ մատուցող «Նաիրի» հյուրանոցը պատկանում է ավստրալահայ ընտանիքի, ովքեր նախկին մանկապարտեզի շենքը վերածեցին հյուրանոցի: Իսկ քաղաքական կապի մասով ԼՂՀ ներկայացուցչի աշխատանքը Ավստալիայում: Գուցե դրանք թույլ կապեր են, բայց դրանք կան»,- ասաց Արման Մելիքյանը:
Մելիքյանը չբացառեց , որ հնարավոր է նահանգային մակարդակում տնտեսական, մշակութային հարաբերություններ հաստատել նահանգի եւ Արցախի միջեւ: «Որքան արագ Արցախը դուրս գա միջազգային շրջափակումից, որքան հնարավորություններ ընձեռնվեն`ուղիղ կապեր հաստատելու աշխարհի երկրների կողմից, այնքան արագ կլինի Արցախի միջազգային պաշտոնական ճանչման խնդրի լուծումը»,- ավելացրեց Արման Մելիքյանը:





























