Հոկտեմբերի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1200 կրակոց:

ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին` առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն: