Ռուսաստանում ավարտվել է  ՆԳՆ Կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի քննչական վարչության նախկին պետ Էդուարդ Սանդրուքյանի նկատմանբ հետաքնությաունը։

Սանդրուքյանը մեղադրվում է շուրջ 900 հզ դոլար կաշառք վեցնելու մեջ։ Հետաքննության վարկածով,  գնդապետը խոստացել էր փողի միջոցով փակել գործը, որ հարուցվել էր տրանսպորտային ընկերության նկատմամբ։ Սանդրուքյանը ձերբակալվել էր ու խոստովանել մեղքը։ Այդ ընթացքում նրա տեղակալ Բադիմ Մյասիշեւը, որին նույնպես մեղադրանք էր առաջադրվել, այժմ դատարանում հանդես կգա որպես վկա, գրում է « Կոմերսանտը»։

2012թ-ի ապրիլին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էին Մյասիշեւին, որի մոտ հայտնաբերվել էր 900հզ դոլար։ Հետաքննության վարկածով, նա այդ փողը ստացել էր կաշառատուներից եւ պետք է փոխանցեր Սանդրուքյանին։

Դրամի փոխանցման  ողջ պրոցեսը տեղի է ունեցել ոստիկանների վերահսկողությամբ։ Հենց այդ ժամանկ էլ Սանդրուքյանը ձերբակալվել է։ Նրան փորձել է պաշտպանել դատախազությունում աշխատող  որդին։ Սակայն վերջինիս  պահվածքի պատճառով նրա վկայականը պատռել են , իսկ հաջորդ օրը հեռացրել աշխատանքից։

2010թ-ին The Moscow Post թերթում տպագրվել էր հոդված, որ վերոհիշյալ վարչությունում տիրում է քրեածին մթնոլորտ, որտեղ զբաղվում են մաքսանենգությամբ ու անօրինական գործողություններով։ Սանդրուքյանը իբրեւ թե եղել է այդ խմբավորման պարագլուխը։ Կոլեգաները նրան անվանում էին «Փողի տոպրակ» ու «Ալքիմիկոս», քանի որ նա կարողանում էր ադամանդը վերածել ապակու, պլատինը՝ արճիճ, իսկ հերոյինը՝ լվացքի փոշու։ Նախկինում նա եղել էր Սոչիի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ, իսկ 2010թ-ին նա վկա էր հանդես գալիս մաքսանենգության գործով։