Կառավարությունը հերքել է վարչապետ Տիգրան Սարգսյանին Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերը: « Մենք հերքում են այդ լուրերը»,- NEWS.am-ի թղթալցին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

Ինչպեց հաղորդվել էր ավելի վաղ, նման հնարավոր նշանակման մասին գրել էր «Առավոտ» թերթը: «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ՌԴ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Տիգրան Սարգսյանի համար լոբբիստական աշխատանքներ ՌԴ-ում իրականացնում են մասնավորապես մի շարք խոշոր բանկիրներ, գործարարներ, որոնց թվում՝ վարչապետի համակուրսեցի, «Գազպրոմ» ընկերության տնօրեն Ալ. Միլլերը, ԱՊՀ ֆինանսաբանկային խորհրդի նախագահ Անդրել Կոստինը եւ այլք։ Մեր տեղեկությունների համաձայն՝ նման առաջարկով վարչապետ Սարգսյանին դիմել է անձամբ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը՝ Յալթայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,- գրում է «Առավոտը»: