2012 թ-ի 9 ամիսների համար Հայաստանի պետական բյուջեն 6,2 մլրդ դրամ կամ 15,3 մլն. դոլար ավելցուկով է փակվել: Ինչպես այսօր` հոկտեմբերի 30-ին լրագրողներին հայտնել է ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ըստ նախագծի, 9 ամիսների բյուջետի կատարողականը պետք է 57,4 մլրդ դրամի պակասորդ ունենար: Պակասորդի ներքին ֆինանսավորումը կազմել է 20,2 մլրդ դրամ (նախատեսված, սակայն չծախսված), արտաքինը` 14 մլրդ:
Ավելցուկը մեծամասամբ պայմանավորված է նախատեսվածից` 26 մլրդ դրամից ավելի շատ վարկային միջոցների ստացման, ինչպես նաեւ բյուջետային ծախսերի համենատաբար ցածր կատարման հետ:
2011 թ-ի 9 ամիսների նկատմամբ 2012 թ-ի 9 ամիսների ծախսերի ծավալը աճել է 3,7 տոկոսով` կազմելով 660,2 մլրդ դրամ: Ընթացիկ ծախսերը կազմել են 611,3 մլրդ` պլանային ցուցանիշի 94,7 տոկոսը:





























