Հարավային Կորեայի գիտության եւ տեխնիկայի ինստիտուտի գիտնականները փորձել են լուսատտիկների եւ այլ «լուսատու» միջատների կենսաբանական կառուցվածքներն օգտագործել` առավել խնայողական եւ վառ լուսադիոդների ստեղծման համար: Նրանք էլեկտրական միկրոսկոպի միջոցով առավելագույն ճշգրտությամբ իրականացրել եւ լուսատտիկների «լուսարձակող» մասերի չափումներ, իսկ հետո օգտագործել դրանք լուսադիոդների ստեղծման մեջ:
Սակայն պարզվել է, որ չափի կրկնությունը դեռ արժեքավոր ինչ-որ բան ստանալու համար բավարար չէ: Լուսատտիկների լուսարձակող բջիջները միզաթթվի բյուրեղներ են պարունակում: Այդ բջիջներն ու բյուրեղները զարգացում են ապրել միլիոնավոր տարիների ընթացքում` իդեալականի հասնելու համար: Հենց այդ պատճառով է պարզ պատճենումը լուսատտիկների համեմատ միան 3% «լուսավորություն» ապահովել: Սակայն գիտնականները չեն վհատվում:





























