Պարզվել է, որ հնագույն թռչող ձուկը «բնակվել է» ներկայիս Չինաստանի տարածքում: Ինչպես հաղորդում է  «NatureNews»-ը, պալեոնթոլոգներին հաջողվել է հայտնաբերել հնագույն ձկան հետքերը Չինաստանի Գույչժոու նահանգում:

«Potanichthys xingyiensis»-ը  Չինաստանի տարածքում գոյություն է ունեցել մոտ 230-240 մլն տարի առաջ: Հոդվածը հրապարակվել է «Proceedings of the Royal Society» ամսագրում:

Նրա պոչային լողակը թույլ է տալիս ժամանակակից թռչող ձկներին ջրից ազատվել «թռիչքից» առաջ:  Նրա մնացորդներն ավելի վաղ գտնվել էին Ավստրիայի եւ Իտալիայի տարածքներում, սակայն չինական նմուշը մի քանի տասնյակ միլիոն տարով մեծ է եվրոպական հարազատներից:  Ժամանակակից թռչող ձկները պատկանում է «Exocoetidae» խմբին,  որն ըստ ամենայնի ի հայտ է եկել  ոչ ավելի վաղ, քան 50 մլն տարի առաջ: