Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 31-ին, ժամը 22.41-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «Վազ 2109» մանկիշի 65 ՏՍ 267 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվելով գազատար խողովակին` շրջվել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել արտահոսք գազատար խողովակից:
Մինչեւ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ` 21-ամյա Արթուր Զոհրաբյանը եւ ուղեւոր` 20-ամյա Վահան Խաչատրյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Վ. Խաչատրյանը մահացել է: Ըստ բժիշկների` Ա. Զոհրաբյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:





























