Մոսկվայում «Մթերք» («Продукты») խանութի շուրջ սկանդալ է հասունանում. այնտեղ  ներգաղթյալ աշխատողներին բանեցրել են ստրուկների նման:

Հիշեցնենք, խանութն ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն ժամանա, երբ իրաապաշտպաններն այնտեղ էին եկել գերիներին ազատելու, իսկ տիրոջ կինը, որոշելով, որ ստուգում է, առեւանգել էր ներգաղթյալների երեխաներին, որոնք բարեբախտաբար  հետո գտնվել էին:

Իր բլոգում ներգաղթյալների ազատման մասին հայտնել է հաղորդավար Դանիլա Մեդվեդեւը:

Կանայք աշխատել են որպես վաճառողուհի, իսկ ղեկավարության փոփոխությունից հետո հայտնվել են անելանելի վիճակում:

Նրանց շուրջ 10 տարի պահել են ստրկական պայմաններում,  խլել են փաստաթղթերը եւ գրանցումները, հարազատների հետ թույլ են տվել կապվել միայն բարձրրախոսը միացրած` ղեկավարության ներկայությամբ: Փախչելու բոլոր փորձերը դաժանորեն կանխվել են:

Կանայք պատմել են, որ իրենց պատժել են կոտրելով  մատները եւ  ծեծելով երկաթե գործիքներով:

Ոմանք ստրկության մեջ են եղել մեկ ամիս, ոմանք էլ՝ 10 տարի, հաղորդում է  «vesti.ru»-ն: