Աշխարհում ամենահարուստ եւ ամենաաղքատ մարդկանց եկամուտների միջեւ տարբերությունը վերջին 20 տարվա ընթացքում հասել է ռեկորդային մակարդակի: Այս մասին ասվում է Save the Children կազմակերպության զեկույցում:

Մանկական մահացության նվազման հարցում առաջընթացը էլ ավելի շատ է կախված մոլորակի բնակչության տարբեր խմբերի եկամուտների մակարդակից, խոստովանում են իրավապաշտպանները: «Քանի դեռ անհավասարությունը չլուծված խնդիր է մնում, մենք չենք կարող արագացնել կամ նույնիսկ աջակցել այդ առաջընթացի տեմպի ներկա մակարդակը»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Աշխարհի առավել զարգացած 32 երկրներում հարուստները 1990-ականներից ի վեր մեծացրել են իրենց եւ բնակչության առավել աղքատ խավերի միջեւ տարբերությունը:

Կազմակերպության տվյալներով, այս ոլորտում առաջընթացի հասնելը հետագայում բարդ է լինելու, եթե սոցիալական անհավասարությունը շարունակի աճել, հաղորդում է ВВС-ն: Save the Children-ի զեկույցը նախապատրաստվել է ՄԱԿ-ի կայուն զարգացման հանձնաժոովի նիստի նախօրեին, որն, ի թիվս այլոց, զբաղվում է նաեւ աղքատության դեմ պայքարի խնդիրներով: