Հայտնի է դարձել Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ քիչ առաջ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետեւանքով մահացած զինծառայողների անունները: Այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վթարի հետեւանքով զոհվել են մեքենայի վարորդը` շ/պ Արթուր Երեմյանը, պայմանագրային զինծառայողներ Մանվել Ապիջանյանը, Սանասար Փիլոյանը եւ Գագիկ Վարդանյանը:

Վարդենիսի հիվանդանոցում այժմ  գտնվում է 13 վիրավոր զինծառայող, որոնց վիճակը հիմնականում միջին ծանրության է: Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ դեպքը պատահել է դիրքերը բարձրանալիս, մեծ բարձրության վրա:

Հիշեցնենք, որ Քարվաճառի տարածքում հերթափոխի ժամանակ «Ուրալ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել, որի թափքում գտնվել է 18 զինծառայող: