Ռուսաստանի Պետական դումայի նախկին պատգամավոր Գենադի Գուդկովն առանց Գերագույն կամ Սահմանադրական դատարանի  արդարացնող դատավճռի  չի պատրաստվում խորհրդարան վերադառնալ: Նա հայտնել է, որ իրեն առաջարկել են «ջրել» մանդատից  զրկվելու պատմությունը եւ «սուսուփուս» անցնել լիազորությունների կատարմանը:

Գուդկովի պնդմամբ` խորհրդարանականի կարգավիճակը վերադարձնելն իրեն առաջարկել են ԿԸՀ-ի մակարդակով: Իբրեւ թե դրա համար բավական է, որ նախկին պատգամավորին փոխարինած Օ. Տարնավսկին համաձայնի հանձնել վերջերս ստացած մանդատը,- գրում է rbc-ն:

Սակայն Գուդկովը կարծում է, որ իշխանություններն ինչպես որ ապօրինաբար խլեցին մանդատը, այնպես էլ թող տակից դուրս գան:

«Թող իրենք մտածեն` ինչպես դուրս գալ իրավիճակից: Նրանք պատմության մեջ են ընկել, նահանջի համար օրինական ընթացակարգ չկա», - նշել է նա:

Հիշեցնենք, հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը անհիմն է ճանաչել նախկին պատգամավոր Գենադի Գուդկովին ապօրինի ձեռներեցությամբ եւ հարկային հանցագործությունների մեղադրանքով մանդատից զրկելը: